Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հոլանդացիները լուծեցին խմբայից դուրս գալու խնդիրը

Հոլանդացիները լուծեցին խմբայից դուրս գալու խնդիրը
18.06.2014 | 22:15

Ֆուտբոլի շխարհի առաջնության մասնակիցների մեջ B խմբում հանդես եկող Հոլանդիայի ընտրանին առաջինը լուծեց փլեյ օֆ դուրս գալու խմդիրը՝ Ավստրալիայի հավաքականի հետ խաղում հաղթանակի հասնելով 3:2 հաշվով: Որքան էլ հաղթանակ, այնուամենայնիվ այն հեշտ չտրվեց: Անգամ պահ եղավ, որ ավստրալացիներն առաջ էին անցել հաշվում: Խմբի երկրորդ խաղում միմյանց հետ են մրցելու Իսպանիայի ու Չիլիի ընտրանիները: Ապագային քիչ թե շատ լուսավոր նայելու համար այստեղ աշխարհի գործող չեմպիոններին միայն ու միայն հաղթանակ է պետք, այլապես նրանք էլ կարժանանան ավստրալացիների ճակատագրին: Հիշեցնենք, որ իսպանացիներին գրեթե ոչինչ չի տա անգամ ոչ-ոքին, քանզի հոլանդացիներից կրած 5:1 հաշվով խոշոր պարտությունը կարող է ճակատագրական լինել:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 949

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ